Գիտնականները մահացու թոքաբորբի կանխարգելման միջոց են հայտնաբերել

19:32   25 սեպտեմբերի, 2022

Նեյտրոֆիլները՝ սպիտակ արյան բջիջների ամենաառատ տեսակը, մարմնի առաջին պաշտպանական գիծն են վարակի դեմ:

Օտար պաթոգենները կարող են սթրեսի ենթարկել մարմինը եւ ակտիվացնել նեյտրոֆիլները: Երբ ակտիվանում են, նեյտրոֆիլները օգտագործում են տարբեր զենքեր՝ պաշտպանելու մարմինը: Սակայն դրանք գերակտիվացնելու դեպքում, այդ զենքերը կարող են վնասել մարմնի սեփական հյուսվածքները: Թոքերի հյուսվածքները հագեցած են արյունատար անոթներով, ինչը նրանց դարձնում է խիստ ենթակա նեյտրոֆիլների հարձակմանը: Եթե ​​թոքերի վնասը բավականաչափ լուրջ է, այն կարող է հանգեցնել սուր շնչառական հյուծման համախտանիշի (ARDS)՝ COVID-19-ից մահվան գլխավոր պատճառը:

Հետազոտող Նիկոլաս Թոնքսը եւ պրոֆեսոր Քերիլ Բոյսը գտել են դեղամիջոց, որը կարող է կանխել մահացու թոքաբորբը մկների մոտ՝ արգելակելով PTP1B կոչվող սպիտակուցը: Նրանց հայտնագործությունը կարող է օգնել, ծանր բորբոքային հիվանդությունների համար, ինչպիսիք են սեպսիսը եւ COVID-19-ը, ավելի արդյունավետ բուժում զարգացնելուն:

Tonks-ի ասպիրանտ Դոնգյան Սոնգը ուսումնասիրել է, արդյոք PTP1B արգելակող դեղամիջոցի օգտագործումը կարող է թուլացնել մկների վրա գերակտիվ նեյտրոֆիլների մահացու ազդեցությունը: Պարզվել է, որ PTP1B ինհիբիտորով մկների նախնական բուժումը նվազեցրել է թոքերի հյուսվածքի վնասը: Չբուժվելու դեպքում մկների կեսից պակասը վերապրել է թոքերի սուր վնասվածք եւ ARDS: Սակայն նախնական բուժումից հետո նրանք բոլորը ողջ են մնացել:

Գիտնականներն օգտագործել են նեյտրոֆիլների ծերացում կոչվող բնական պրոցեսը, որն օրգանիզմն օգտագործում է իմունային բջիջների կյանքի տեւողությունը վերահսկելու համար: Տարիքի հետ նեյտրոֆիլները դառնում են ավելի քիչ վտանգավոր: Թոնքսի թիմը պարզել է, որ PTP1B արգելակումը արագացնում է նեյտրոֆիլների ծերացումը։

«Ծերացող նեյտրոֆիլը նման է առանց զենքի զինվորի. Հետեւաբար, որքան էլ նեյտրոֆիլները հեղեղեն տարածքը, դրանք չեն կարող լուրջ վնաս պատճառել»,- պարզաբանել են գիտնականները։



© NEWS.am Medicine