Ինչպե՞ս վարվել հիպոթերմիայի դեպքում

12:25   27 սեպտեմբերի, 2022

Եթե ​​մարդն ընկնում է անձրեւի տակ, նա պետք է որքան հնարավոր է շուտ պատսպարվի տաք սենյակում եւ փոխի թաց հագուստը չորով։ Կարող եք նաեւ տաքանալ տաք ըմպելիքներով, ինչպիսիք են ազնվամորիով եւ մեղրով թեյը, «Գովորիր Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է մայրաքաղաքի առողջապահության գերատեսչության մեծահասակների առողջության առաջնային պահպանման գլխավոր մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը։

Մասնագետը խորհուրդ է  տվել հիպոթերմայից հետո ավելի մոտ լինել տաքացուցիչին եւ չորացնել հագուստը։ Նա նաեւ խորհուրդ է տալիս տաք սենյակ տեղափոխվելուց հետո չչարաշահել ալկոհոլը։

«Պետք չէ լինել այնտեղ, որտեղ բաց կրակ կա: Որովհետեւ դա իր հերթին եւս կարող է բացասաբար ազդել առողջական վիճակի վրա»,- ասել է Տյաժելնիկովը։

Նա նաեւ նշել է, որ հիպոթերմային պատճառով մարդու իմունիտետը կարող է ընկնել։



© NEWS.am Medicine