Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/ EMT) 5-րդ գլոբալ հանդիպումը  

13:36   26 սեպտեմբերի, 2022

Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 5-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/ EMT) բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպումը:

Բարձր մակարդակի միջազգային միջոցառումը կհամախմբի ավելի քան 500 մասնակցի շուրջ 100
երկրներից և կազմակերպություններից:

Գլոբալ հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն առողջապահական միջազգային
կառույցների ղեկավարներ, տարբեր երկրների առողջապահության նախարարներ, արագ արձագանքման ոլորտի
փորձագետներ, բարձրաստիճան հյուրեր:

Միջոցառման լեզուն անգլերենն է, համընթաց թարգմանությամբ։



© NEWS.am Medicine