Աշնանային ալերգիա. ինչպե՞ս պաշտպանվել դրանից

16:29   28 սեպտեմբերի, 2022

Աշնան զով եղանակը մարդկանց դրդում է ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում։ Բեյլորի բժշկական քոլեջի փորձագետ, դոկտոր Դեւիդ Քորին ալերգիա ունեցողներին հիշեցրել է, որ անհրաժեշտ է հետեւել օդի պարունակությանը եւ խորհուրդ է տվել, թե ինչպես պաշտպանվել ալերգիայից նոր սեզոնը վայելելու համար, գրել է Medical Xpress-ը։

Այս տարի աշխարհում տեղի են ունեցել մի քանի բնական երեւույթներ, որոնք կարող են ազդել ալերգիայի ծանրության վրա։

Թոնգա հրաբխի ժայթքումը հունվարին օդ է նետել մեծ քանակությամբ պինդ մասնիկներ եւ աերոզոլներ, ասել է Քորին, ինչը կարող է հանգեցնել գլոբալ բնական երեւույթի, որը կարող է երկարացնել կամ կրճատել փոշոտ սեզոններն աշնանը, ձմռանը կամ գարնանը։

Նա նաեւ նշել է, որ քանի որ հյուսիսային կիսագնդում այս տարի ավելի շոգ եւ չորային եղանակ է եղել, այդ պատճառով որոշ տարածաշրջաններում սեզոնը  տարբերվել է սովորականից։

Վերջին եւ մշտական գործոնը փոթորիկներն են, եւ ներկայում մենք փոթորիկների բուռն շրջանում ենք։ Փոթորիկները, ինչպես նաեւ մերձարեւադարձային մրրիկները ալերգիայով եւ ասթմայով տառապող մարդկանց լուրջ մտահոգվելու առիթ են տալիս։ Տեղումների հսկայական քանակությունը, որոնք դրանք առաջացնում են, բուսականության ոչնչանալու հետ մեկտեղ, հանգեցնում է օդում սնկային սպորների քանակության զանգվածային աճի։

Շատ տարածաշրջաններում սկսվում են սառը քամիները, որոնք հաճախ բերում են ամպրոպներ եւ քամու ուժգնացումներ։ Քորիի խոսքով՝ այդ բնական երեւույթները կարող են հանգեցնել նախորդ սեզոնից մնացած փոշու առաջացման, որը չորացել եւ մնացել է գետնին։

Բացի այդ, Քորին նախազգուշացրել է ամպրոպի ասթմայի մասին՝ երեւույթ, որը կարող է ծանր հետեւանքներ ունենալ բնակչության որոշ խմբերի վրա։

Փոքր մասնիկները կպչում են մազերին, մաշկին եւ հագուստին, եւ Քորին խորհուրդ է տալիս այնպիսի պարզ միջոցներ, ինչպիսին են լոգանք ընդունելը փողոցում գտնվելուց հետո եւ փողոցում կրած հագուստը լվանալը, որպեսզի ալերգիան տուն չբերվի։

Ալերգիա ունեցողները պետք է մտածեն այն մասին, որ տնից հանեն չօգտագործվող գորգերը, որոնք կարող են պահել փոշին եւ փոշու տզերը։ Նրանք, ովքեր չեն կարող անել դա, կարող են օգտագործել գորգերի մշտական մաքրման որակյալ վակուումային համակարգը։



© NEWS.am Medicine