Խոլեստերինն իջեցնող դեղամիջոցները կարող են արդյունավետ լինել շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար

10:23   29 սեպտեմբերի, 2022

Հետազոտողները պարզել են, որ արյան մեջ խոլեստերինի բուժման համար օգտագործվող դեղամիջոցները կարող են օգտագործվել շագանակագեղձի քաղցկեղի բուժման համար, որն այլեւս չի արձագանքում հորմոնալ թերապիային, փոխանցում է Sky News-ը։

Գլազգոյում Beatson West of Scotland Cancer Center-ի գիտնականները հետեւել են կլինիկական փորձարկման 12 մասնակցի։

Արդյունքները ցույց են տվել, որ ստատինները դանդաղեցնում են ուռուցքի աճը, երբ ընդունվում են հորմոնների իջեցման բուժման հետ միաժամանակ, որը հայտնի է որպես անդրոգեն դեպրիվացիոն թերապիա, թեեւ կլինիկական արդյունավետությունը որոշելու համար շատ ավելի մեծ հետազոտություն է անհրաժեշտ։

Հետազոտության ղեկավար պրոֆեսոր Հինգ Լեունգը՝ Գլազգոյում Cancer Research UK Beatson Beatson ինստիտուտից, նշել է, որ հետազոտությունն իր տեսակի մեջ առաջինն է, որը ցույց է տալիս, որ ստատինները չափելի ազդեցություն ունեն հիվանդների մոտ շագանակագեղձի քաղցկեղի աճի վրա:

«Մենք կարծում ենք, որ ստատինները կարող են կանգնեցնել շագանակագեղձի քաղցկեղը խոլեստերինից անդրոգեններ արտադրելուց՝ կտրելով ուղին, որով քաղցկեղը կարող է դիմակայել անդրոգեն դեպրիվացիոն թերապիային: Երբ քաղցկեղը դադարում է արձագանքել հորմոնալ թերապիային եւ դառնում է շագանակագեղձի կաստրացիոն-րեզիստենտային քաղցկեղ է դառնում, այն շատ դժվար է բուժել»,- նշել են հետազոտողները:

Եթե ​​ավելի մեծ փորձարկումները հաջող անցնեն, հաստատված դեղամիջոցները կարող են օգտագործվել հիվանդների արագ բուժմանը հասնելու համար:



 




© NEWS.am Medicine