Հակադեպրեսանտների երկարատեւ օգտագործումը կարող է մեծացնել մահվան վտանգը սրտանոթային հիվանդություններից 

20:41   29 սեպտեմբերի, 2022

Գիտնականները նշում են, որ հակադեպրեսանտների երկարատեւ օգտագործումը կարող է մեծացնել սրտանոթային հիվանդություններից տառապելու և մահանալու վտանգը:

Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ հիվանդների մոտ, ովքեր ավելի քան 10 տարի ընդունել են այս դեղամիջոցները, երկու անգամ ավելի հավանական է, որ ախտորոշվեն և մահանան սրտի հիվանդությունից:

Չնայած հետազոտության արդյունքներին՝ գիտնականներն այսօր միլիոնավոր մարդկանց կոչ են արել խուճապի չմատնվել եւ ասել են, որ դրանք շարունակում են անվտանգ մնալ առողջության համար:

Դրանց հայտնաբերած կապը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ բուն դեպրեսիան է մեծացնում սրտի հիվանդության վտանգը, այլ ոչ թե դեղամիջոցները։

Որոշելու համար՝ արդյոք հակադեպրեսանտների ընդունումն ազդում է սրտի առողջության վրա, հետազոտողներն ուսումնասիրել են Մեծ Բրիտանիայի Բիոբանկից 40-ից 69 տարեկան 220121 մարդու տվյալները:

Գիտնականները համեմատել են հակադեպրեսանտներ ընդունողների եւ 10 տարի դրանք չընդունողների առողջական վիճակը: Նրանք ուսումնասիրել են ութ տեսակի դեղամիջոցներ:

Նրանք նաեւ ուսումնասիրել են չորս այլ հակադեպրեսանտներ՝ mirtazapine-ը, venlafaxine-ը, duloxetine եւ trazodone-ը։

Արդյունքները, որոնք հրապարակվել են British Journal of Psychiatry Open ամսագրում, ցույց են տալիս, որ հակադեպրեսանտներ օգտագործողների շրջանում սրտի հիվանդության առաջացումը մոտ 34 տոկոսով ավելի մեծ է, քան նրանց դեպքում, ովքեր հակադեպրեսանտներ չեն ընդունում:

Սրտանոթային հիվանդություններից մահվան հավանականությունը գրեթե երկու անգամ ավելի մեծ էր, իսկ ցանկացած պատճառով վաղաժամ մահվան հավանականությունը՝ 73 տոկոսով։

Նրանց համար, ովքեր ընդունել են մյուս չորս հակադեպրեսանտները, ռիսկը մոտ երկու անգամ ավելի բարձր էր, քան նրանց մոտ, ովքեր այդ դեղամիջոցները չեն ընդունել։

Հետազոտողների թիմը նաեւ նկատել է, որ հակադեպրեսանտները կապված են արյան բարձր ճնշման կամ շաքարախտի զարգացման ռիսկի 23-32 տոկոսով նվազեցման հետ: Նրանք, սակայն, նշել են, որ այս փաստի վերաբերյալ լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ։




© NEWS.am Medicine