Յոգան եւ մեդիտացիան նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ

17:32   29 սեպտեմբերի, 2022

Մարմնի պրակտիկաները, ինչպիսիք են յոգան եւ մեդիտացիան, ավելի ու ավելի տարածված միջոցներ են դառնում առողջության բարելավման եւ հիվանդությունների դեմ պայքարի համար, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարախտի:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեկի բժշկական դպրոցի թիմի նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Journal of Integrative ամսագրում, նշվում է, որ մենտալ մարմնի որոշ պրակտիկաներ կարող են գրեթե նույնքան արդյունավետ լինել, որքան սովորաբար նշանակվող դեղամիջոցները՝ արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու համար։

Թիմը վերլուծել է ամբողջ աշխարհում 1993-ից 2022 թթ. կատարված հետազոտությունների տվյալները: Նրանք հայտնաբերել են 28 հետազոտություն, որոնցում 2-րդ տիպի դիաբետով մարդիկ, բացի դեղորայք ընդունելուց, սկսել են մարմնի պրակտիկայով զբաղվել, եւ դրանց արդյունքները համեմատել են այն մարդկանց հետ, ովքեր միայն արյան մեջ շաքարն իջեցնող դեղամիջոցներ են ստացել:

Այս հետազոտությունը, որն առաջինն է վերլուծել մի շարք պրակտիկաներ, այդ թվում՝ մեդիտացիան, ցիգոնգը, յոգան եւ գիտակցության վրա հիմնված սթրեսի նվազեցումը եւ դրանց ազդեցությունն արյան մեջ գլյուկոզի մակարդակի վրա, պարզել է, որ մարմնային բոլոր պրակտիկաներն արյան մեջ շաքարի մակարդակի զգալի նվազման են հանգեցնում։



 



© NEWS.am Medicine