Հետազոտողները ստեղծել են նոր մեթոդ քաղցկեղի բուժման արձագանքի ավելի ճիշտ գնահատման համար

12:26   30 սեպտեմբերի, 2022

Կոլորադոյի համալսարանի Անշութց քաղաքի օնկոլոգիական կենտրոնի հետազոտողները ստեղծել են քաղցկեղային ախտահարումների արձագանքի չափման նոր մեթոդ, որը կարող է ավելի լավ տեղեկացնել նոր հակաքաղցկեղային դեղամիջոցների ստեղծման մասին։

Քաղցկեղային ախտահարումների եւ դրանց փոփոխություններիի չափումը թերապիայի արդյունքում անցկացվում է RECIST տարածված մեթոդի օգնությամբ, որը հենվում է ախտահարման ամենամեծ չափի գնահատման վրա։

Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Clinical Lung Cancer ամսագրում, գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են պացիենտի կրծքավանքակի ախտահարման դիրքը եւ կարճերի համեմատ ախտահարումների երկար չափերն ավելի շատ ազդում արդյունավետ բուժման գնահատականի վրա։ Թոքերի կամ սրտի շուրջ արտաքին հյուսվածքների ուռուցքները, որպես կանոն, փոքրացել էին լայնակի, այլ ոչ թե առավելագույն երկարությամբ, ինչը թերագնահատում էր բուժման արդյունավետությունը։ Քանի որ թոքերի քաղցկեղի տարբեր ենթատեսակները, ինչպես ավելի վաղ ցույց էին տվել հետազոտողները, կապված էին այդ հյուսվածքների ախտահարման արագության հետ, սա կարող է հանգեցնել ռեակցիայի տարբեր արագությունների՝ անկախ դեղամիջոցի արդյունավետության տարբերություններից։

Այս խնդիրը լուծելու համար  հետազոտողները ստեղծել են MAX նոր մեթոդը, որն օգտագործում է ախտահարումների երկու չափում եւ ընտրում տրամագիծ (երկար կամ կարճ), որն ունի ամենամեծ տոկոսային փոփոխությունը, որպեսզի այն համարեն դրա արդյունավետության ցուցանիշ։

Թոքերի քաղցկեղ ունեցող ավելի քան 300  հիվանդ՝ 446 առանձին չափված օջախներով, ներառվել են հետազոտությունում RECIST անալիզի համար, իսկ 249 հիվանդ՝ ախտահարման 386 օջախներով, գնահատվել են MAX-ի օգնությամբ։ MAX մեթոդը զգալիորեն նվազեցել է կրծքավանդակում ախտահարման օջախի ազդեցությունը թոքերի քաղցկեղի թիրախային թերապիայի տեսանելի արդյունավետության վրա եւ ավելացրել պատասխանների դիտարկվող հաճախակիությունը։

Հետազոտողներն ուսումնասիրել են թոքերի քաղցկեղով հիվանդների կոնկրետ պոպուլյացիան, որոնք բարձր ակտիվ թարգեթային թերապիա էին ստացել, ինչը MAX մեթոդով ախտահարումների չափման հնարավորություն է ստեղծում բուժման արդյունավետության գնահատման համար քաղցկեղի տարբեր տեսակների եւ թոքերի քաղցկեղի տարբեր բուժումներ ստանալու դեպքում։



© NEWS.am Medicine