«Աստղիկ» բուժկենտրոնը առաջինը Հայաստանում ստացել է JCI միջազգային որակավորում

22:25   30 սեպտեմբերի, 2022

«Աստղիկ» բժշկական կենտրոնը միակն է Հայաստանում, որը ստացել է բուժհաստատությունների միջազգային հավաստագրման ոսկե ստանդարտ համարվող JCI որակավորում։

Joint Commission International (JCI) -ը՝ ԱՄՆ-ում տեղակայված ամենախոշոր և հեղինակավոր միջազգային կազմակերպությունն է, որը զբաղվում է պացիենտների սպասարկման որակի և անվտանգության բարձրացման հարցերով։

JCI որակավորումը բժշկական սպասարկման բարձրագույն որակի, պացիենտների անվտանգության, բուժման և բուժհաստատության կառավարման ճիշտ մեթոդների կիրառման վկայությունն է։

«Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանի խոսքով, կենտրոնը այդ ստանդարտներով աշխատել է 5 տարի, բայց անհրաժեշտ էր ստանալ JCI սերտիֆիկատը «որպեսզի համաշխարհային ճանաչում ստանա և՛ «Աստղիկ» ԲԿ-ն, և՛ մեր երկիրը»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահ է, որ այս սերտիֆիկատը կնպաստի ոչ միայն «Աստղիկ» ԲԿ առաջընթացին, այլև կբերի Հայաստանում առողջապահական ոլորտի զարգացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



© NEWS.am Medicine