Առողջապահական ծառայությունները պետք է ավելի զգայուն լինեն իրենց պացիենտների ամոթի զգացումի նկատմամբ․ ուսումնասիրություն

11:35   1 հոկտեմբերի, 2022

Մասնագետների կարծիքով՝ առողջապահական եւ սոցիալական ծառայությունները պետք է ավելի զգայուն լինեն իրենց պացիենտների ամոթի զգացումի նկատմամբ։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ «ամոթի ոսպնյակի» օգտագործումը կարող է փոխել մասնագետների եւ պացիենտների միջեւ փոխգործակցությունը։

Ուսումնասիրությունն ասում է, որ ամոթի ազդեցության մասին տեղյակ լինելը կօգնի բժիշկներին եւ այլ մասնագետներին կառավարել փոխազդեցություններն ու հարաբերությունները ավելի մեծ կարեկցությամբ, մարդասիրությամբ եւ զգայունությամբ:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Humanities and Social Sciences Communications ամսագրում։

Նրանք պետք է զգոն մնան եւ անընդհատ գնահատեն իրենց վարքագիծը, հարցադրման ոճը, հուզական արտահայտությունը եւ միջանձնային այլ դինամիկան։  Կազմակերպությունները պետք է նաեւ մշտապես գնահատեն թաքնված եւ բացահայտ ամոթի առկայությունը՝ փորձելով վերացնել միտումնավոր կամ ոչ միտումնավոր ամոթը։



© NEWS.am Medicine