ԱՄՆ-ում ինքնասպանությունների մակարդակը երկու տարվա անկումից հետո զգալիորեն աճել է 2021 թվականին։ Ինքնսպանությունների մակարդակն աճել է հատկապես երիտասարդ տղամարդկանց շրջանում՝ համաձայն ուրբաթ հրապարակված պաշտոնական տվյալների։
Ինքնասպանությունների թիվը 2020 թվականին գրանցված 46 000-ից հասել է 47 650-ի 2021 թվականին։ այս մասին վկայում են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների տվյալները։
2000 թվականին տասնամյա անկումից հետո ԱՄՆ-ն գրանցել է վերջին նվազագույնը` 10 ինքնասպանության մահ 100 000 մարդու հաշվով:
«1990-ականներին անկմանը նպաստող գործոններից մեկը դեղամիջոցների ի հայտ գալն էր, որոնք օգնում են նվազեցնել ինքնասպանության ռիսկը»,- AFP-ին ասել է փորձագետ Ջիլ Հարկավի-Ֆրիդմանը։
Այդ ցուցանիշն այնուհետեւ սկսել է աճել։ Այնուհետեւ 2018-ից 2020 թվականներին այն նվազել է 5 տոկոսով։
Ըստ Հարկավի-Ֆրիդմանի՝ վերջին տատանումները դժվար է մեկնաբանել։
2021 թվականի տվյալները ցույց են տալիս, որ ինքնասպանությունների մակարդակը տղամարդկանց մոտ չորս անգամ ավելի բարձր է, քան կանանց մոտ։
Ըստ կենտրոնների տվյալների՝ ինքնասպանությունը 10-34 տարեկան մարդկանց մահացության երկրորդ հիմնական պատճառն է։