Սրամտությունը մինչեւ ծերություն պահպանող մարդիկ ուղեղի ավելի խոշոր բջիջներ ունեն, քան ավելի երիտասարդները

19:46   1 հոկտեմբերի, 2022

Մարդիկ, որոնք պահպանում են սրամտությունը մինչեւ 80 տարեկանը, ուղեղի ավելի մեծ բջիջներ ունեն, քան ավելի երիտասարդները, պարզվել է Journal of Neuroscience ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ:  

Այսպես կոչված «գերտարեց» մարդիկ ավելի շատ ուղեղի բջիջներ ունեն, քան 20-30 տարով երիտասարդները, առաջին անգամ պարզել են գիտնականները:

Պարզ չէ՝ մարդիկ ծնվում են ավելի մեծ նեյրոններով, թե պարզապես ավելի դիմացկուն են:

Սակայն այս յուրահատուկ կենսաբանական հատկանիշի հայտնաբերումը մի օր կարող է դռներ բացել հիշողության խանգարումների սքրինինգի եւ բուժման ծրագրերի համար, հույս են հայտնել գիտնականները: 



© NEWS.am Medicine