ՌԴ անվանի վիրաբույժ Շահեն Դանիելյանը տեղափոխվել է ՀՀ և գլխավորել «Աստղիկ» ԲԿ-ի Կրծքային վիրաբուժության կլինիկան

11:51   2 հոկտեմբերի, 2022

ՌԴ անվանի վիրաբույժ, բգդ, պրոֆեսոր Շահեն Դանիելյանը տեղափոխվել է ՀՀ և այսուհետ գլխավորելու է «Աստղիկ» ԲԿ-ի Կրծքային վիրաբուժության կլինիկան:

Շահեն Դանիելյանը Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի կրծքային վիրաբուժության առաջատար մասնագետ է, Մոսկվայի կենտրոնական օկրուգի կրծքա-որովայնային գլխավոր վիրաբույժ, Ս. Պետերբուրգի պետական բժշկական համալսարանի դասախոս, 200-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ, կրծքային վիրաբույժների ռուսական և եվրոպական ասոցիացիաների անդամ։

Անվանի վիրաբույժն իրականացնում է բացառիկ բարդ վիրահատություններ՝ լապարոսկոպիկ եղանակով։



© NEWS.am Medicine