Մեծ Բրիտանիան եւ աշխարհամասային Եվրոպան տուժել են թռչնի գրիպի աննախադեպ բռնկումից

13:18   4 հոկտեմբերի, 2022

Մեծ Բրիտանիան եւ աշխարհամասային Եվրոպան այս ամռանը տուժել են թռչնի գրիպի աննախադեպ բռնկումից, ընդ որում՝ անցած տարվա աշնանը խոտանվել է 47,7 մլն թռչուն, վկայում են նոր տվյալները։ Այս մասին գրել է The Guardian-ը։

Ընտանի թռչուններ արտադրողները՝ նորվեգական Շպիցբերգեն կղզիներից մինչեւ Պորտուգալիա, անցած տարվանից տեղեկացրել են հիվանդության մոտ 2 500 բռնկման մասին։

Հիվանդությունների կանխման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի, Սննդամթերքների անվտանգության եվրոպական վարչության եւ ԵՄ-ի ռեֆերանս-լաբորատորիայի վերջին տվյալների համաձայն՝ գրանցվել են հիվանդության հազարավոր բռնկումներ վայրի թռչունների շրջանում։ Վիրուսը հասել է ծովային թռչուններին Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ափին՝ սպանելով առանձնյակների հսկայական քանակություններ։

Անցած տարիներին թռչնի գրիպի բռնկումները նվազել են եղանակի տաքացման եւ վայրի թռչունների միգրացիայի ավարտի հետ կապված՝ աշնանը եւ ձմռանը։

Բայց այս ամառ բռնկումները շարունակվել են Մեծ Բրիտանիայում եւ Եվրոպայի այլ երկրներում, ինչը մտահոգիչ է, քանի որ թռչնի գրիպի բարձր պաթոգեն տարատեսակները դարձել են էնդեմիկ վայրի թռչունների համար՝ վարակվելու ռիսկեր ստեղծելով ամբողջ տարվա համար։

Հունիս-սեպտեմբեր ընթացքում բռնկումների քանակն ընտանի թռչունների շրջանում ավելի քան հինգ անգամ բարձր էր, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։ Փորձագետները նշել են, որ հիմա վարակվել են թռչունների բոլոր տեսակները, ինչը կհանգեցնի վիրուսի պահպանմանը։

Թռչնի գրիպը հասել է նաեւ Ատլանտյան օվկիանոս՝ միգրացիոն ուղիներով Եվրոպայից տարածվելով Հյուսիսային Ամերիկայում. ԱՄՆ-ում եւ Կանադայում միլիոնավոր ընտանի թռչուններ խոտանվել են։

Հիվանդությունների գծով փորձագետները նշել են, որ այս ձմռանը բռնկումները կարող են ավելի լրջանալ։

«Քանի որ սկսվում է աշնանային միգրացիան եւ ավելանում է Եվրոպայում ձմեռող վայրի թռչունների թվաքանակը, դրանք, հավանաբար, ենթակա են HPAI-ով (բարձր պաթոգեն թռչնի գրիպ) վարակվելու ավելի մեծ ռիսկի, քան նախորդ տարիներին»,- ասել է Սննդամթերքների անվտանգության եվրոպական վարչութան ռիսկերի գնահատման բաժնի ղեկավար Գիլյոմ դը Սեզեն։

Ֆրանսիայում եւ Նիդեռլանդներում սկսվել են թռչնի գրիպի դեմ անասնաբուժական պատվաստանյութերի փորձարկումները, բայց թռչնի գրիպի դեմ պատվաստման արդյունավետությունը եւ պատվաստված թռչունների կողմից վիրուսի տարածման հնարավորությունը վարակման դեպքում հարցեր է առաջացնում։

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ ցանկանում է թույլ տալ մակնշել ԵՄ-ում արտադրված ձվերը որպես «ազատ թողնված թռչունների ձվեր», անգամ եթե թռչունները պահվում են թռչնանոցներում։



© NEWS.am Medicine