Ինչպե՞ս է փողոցային աղմուկն ազդում ինսուլտի զարգացման ռիսկի վրա

13:38   5 հոկտեմբերի, 2022

Կանադացի գիտնականները որոշել են պարզել, թե ինչպես է փողոցային աղմուկն ազդում ինսուլտի ռիսկի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանից հետո յուրաքանչյուր տասը դեցիբելը վեց տոկոսով մեծացնում է հիվանդության հավանականությունը: Մոնրեալի համալսարանի (ESPUM) հետազոտողների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Noise & Health ամսագրում։

Գիտնականները վերլուծել են 1.1 միլիոն մարդու տվյալները 2000-2014 թթ: Այդ տեղեկատվությունը համեմատվել է 200 ձայնաչափերով գրանցված աղմուկի չափումների հետ: Այդ ընթացքում ինսուլտով ավելի քան 25000 մարդ է հոսպիտալացվել, ինչը կազմում է 45 տարեկանից բարձր բնակչության 2.4 տոկոսը։ Ընդ որում, ավելի քան հինգ անգամ ավելի շատ իշեմիկ ինսուլտ է եղել (մոտ 21 հազար հիվանդ), քան հեմոռագիկ (4000 մարդ)։

Ավելի վաղ անցկացված հետազոտությունները, հիմնականում՝ Եվրոպայում, ցույց են տվել, որ աղմուկը կարող է վնասակար ազդեցություն ունենալ սրտանոթային առողջության վրա: Որոշ գիտնականներ նաեւ կապ են հաստատել աղմուկի կանոնավոր ազդեցության եւ սրտամկանի ինֆարկտի միջեւ: Սակայն սա աղմուկին եւ կաթվածին նվիրված է առաջին աշխատանքն է։



© NEWS.am Medicine