Նռան հյութը կարող է օգնել քաշի կորստին

23:17   7 հոկտեմբերի, 2022

Նռան տերեւի էքստրակտ ու նռան հյութ խմելը կարող է մեծացնել հագեցվածության եւ բավարարվածության զգացումը, ինչ իր հերթին նվազեցնում է ուտելու ցանկությունը`նպաստելով քաշի կորստի։

Էդինբուրգի համալսարանի հետազոտողները գնահատել են գերմանական դեղագործական ընկերության` նռան տերեւի էքստրակտ եւ նռան հյութ պարունակող պարկուճների արդյունավետությունը։

Ճշտվել է դրանց ազդեցությունը հագեցվածության զգացողության եւ սնունդի օգտագործման անհրաժեշտության վրա։ Ուսումնասիրության համար քննվել են ուտելուց առաջ նման դեղահաբերի օգտագործման եւ չընդունման դեպքերն ու համեմատվել:

Նրանք, ովքեր նռան տերեւի էքստրակտ եւ նռան հյութ են ընդունել, հակված են եղել ուտելուց հետո ավելի կուշտ լինելու, ավելի մեծ հագեցվածության զգացում են ունեցել ուտելուց 30 րոպե հետո եւ այն ավելի համեղ են համարում: Հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել ճարպակալման կանխարգելման արդյունավետ ռազմավարություն մշակելու համար։



© NEWS.am Medicine