ՀԱՆ–ը անցկացնում է առցանց հանդիպում-քննարկում մանկական ակնաբույժի հետ

14:16   13 հոկտեմբերի, 2022

«Հայկական ակնաբուժության նախագիծը» «Իմ փոքրիկ» տեղեկատվական հարթակի հետ գործակցությամբ ժ.15.00–ին   կանցկացնի առցանց հանդիպում-քննարկում մանկական ակնաբույժի հետ:

Ակնային առողջության եւ անվտանգության վերաբերյալ կարեւոր տեղեկատվությանը զուգահեռ ծնողները հնարավորություն կստանան ուղիղ եթերում իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ մանկական ակնաբույժ Մարիամ Հովհաննիսյանից:

Ձեր հարցերը նախօրոք կարող եք գրել այս հարթակում։



© NEWS.am Medicine