Ֆլորիդայի բնակիչներին նախազգուշացրել են «Իեն» փոթորկի պատճառով գիշակեր մանրէների տարածման մասին

13:50   20 հոկտեմբերի, 2022

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում նկատվում է գիշակեր մանրէներով վարակման դեպքերի անոմալ ավելացում՝ «Իեն» փոթորկից հետո։

Ինչպես տեղեկացրել է օկրուգի առողջապահության դեպարտամենտը, հայտնի է օկրուգում վարակման առնվազն 19 եւ մահվան չորս  դեպքերի մասին։ 27 դեպք գրանցվել է այն բանից անմիջապես հետո, երբ Ֆլորիդայով անցել է «Իեն» փոթորիկը։

Vibrio vulnificus մանրէների տարածում տեղի է ունեցել փոթորկի առաջացրած հեղեղումներից հետո։ Առողջապահության դեպարտամենտը խորհուրդ է տվել բնակիչներին «միշտ հիշել պոտենցիալ վտանգների մասին՝ կապված բաց վերքերի կամ քերծվածքների վրա տաք, աղի կամ աղիավուն ջրի ազդեցության հետ»։

Տեղեկացվել է, որ մարդու մաշկի վրա Vibrio vulnificus-ի հայտնվելու դեպքում այն արագ նեկրոզվող ֆասցիիտ է առաջացնում։ Կարող  է անգամ անդամահատման կարիք առաջանալ, որպեսզի հնարավոր լինի կանգնեցնել մարմնով մեկ մանրէների տարածումը։ Վարակն առաջ է բերում տենդ, դող, իսկ հետո՝ զարկերակային ճնշման անկում եւ մաշկի վրա բշտերի առաջացում։

Վարակը հատկապես վտանգավոր է նրանց համար, ովքեր տառապում են լյարդի քրոնիկական հիվանդություներով կամ իմունադեպրեսանտներ են ընդունում։ Մանրէները կարող են նաեւ հայտնվել արյան մեջ՝ առաջ բերելով սեպսիս եւ հանգեցնելով օրգանների աշխատանքի անբավարարության, երբեմն էլ՝ մահվան։



© NEWS.am Medicine