Արտասովոր սանրվածքի պատճառով երիտասարդը լուրջ այրվածքներ է ստացել

13:00   29 հոկտեմբերի, 2022

18-ամյա հնդիկ տղան ծանր վիրավորվել է այն բանից հետո, երբ որոշել է անսովոր կերպով կտրել մազերը։

Սանրվածքն արած վարսահարդարը փորձել է կրակով կարճացնել մազերը։ Կրակը բռնկվել է սպասվածից ավելի, եւ երիտասարդը պարանոցի եւ կրծքավանդակի այրվածքներ է ստացել, գրում է The Times of India-ն։

Կրակով կտրելը լավացնում է մազերի աճը, ամրացնում դրանք եւ վերացնում ճյուղավորված ծայրերը։

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել եւ փորձում է պարզել, թե ինչ քիմիական նյութ է օգտագործվել սանրվածքի ժամանակ։



© NEWS.am Medicine