Ուղեղը «թայմ կոդեր» է դնում հնչյունների վրա՝ բառերը ճանաչելու համար․ հետազոտություն

17:45   8 նոյեմբերի, 2022

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ ուղեղը ժամանակավոր նշաններ է դնում լսելի հնչյունների վրա՝ բառերը ճանաչելու համար։ Նրանք փորձել են պարզել, թե ինչպես է ուղեղը ճանաչում հնչյունների հաջորդականությունը, չնայած այն հանգամանքին, որ դրանք հաճախ շատ արագ հերթագայվում են: Օրինակ, անգլերեն melon (սեխ) եւ lemon (կիտրոն) բառերը նույնն են հնչյուններով՝ չհաշված հնչյունների հաջորդականությունը:

Որպեսզի պարզեն, թե ինչպես է դա աշխատում, հետազոտողները ֆիքսել են անգլիախոս կամավորների ուղեղի ակտիվությունը աուդիոգիրք լսելիս: Մասնավորապես, աշխատանքի հեղինակներին հետաքրքրել է ուղեղի արձագանքը առանձին հնչյուններին։ «Մենք պարզեցինք, որ տարբեր տեսակի ձայներ լսողական կեղեւի տարբեր հատվածներում նեյրոնային արձակման կասկադ են առաջացնում: Այլ կերպ ասած, [КЭТ] բառի երեք հնչյուններից յուրաքանչյուրի մասին տեղեկատվությունը որոշակի հաջորդականությամբ անցնում է տարբեր նյարդային պոպուլյացիաներով, ինչը թույլ է տալիս «թայմ կոդ» սահմանել  հնչյուններից յուրաքանչյուրի համար՝ կախված նրա հերթական համարից»,- բացատրել են գիտնականները Nature Communications-ի հոդվածում:

Սա թույլ է տալիս մարդուն ճիշտ հաջորդականությամբ ընկալել հնչյունները եւ այդ կերպ ճանաչել, թե ինչ է ասում զրուցակիցը։

 



© NEWS.am Medicine