Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Կիմ Հեքիմյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական

11:17   9 նոյեմբերի, 2022

Հանրային առողջապահության դոկտոր, պրոֆեսոր Կիմ Հեքիմյանը նշանակվել է Հայաստանի առողջապահության նախարարի առողջապահական քաղաքականության հարցերով խորհրդական։

Կիմ Հեքիմյանը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի դասախոս է, հանրային առողջապահության ոլորտում VP&S ծրագրի տնօրենի տեղակալ, Հայաստանում ամերիկյան համալսարանի դասախոս:

Նա մասնագիտացած է մոր և մանկան առողջության պահպանման, հատկապես` սնուցման ոլորտում։

«Սփյուռքի համագործակցության այս մոդելը նոր է: Կան հանրային առողջապահության փորձագետներ ամբողջ աշխարհից, որոնք համախմբվում են մեր երկրի համար հասանելի, անաչառ ու բարձրորակ ծառայությունների մատուցման նոր մտահղացումներ կենսագործելու համար»,-ասում է Կիմ Հեքիմյանը:

Առողջապահության նախարարության հետ Կիմ Հեքիմյանի համագործակցությանը նպաստել են «ԱՊՐԻ Արﬔնիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը և «ՀԵՆԱՐ» հիմնադրամը:



© NEWS.am Medicine