Սթրեսի պատճառով օրգանիզմի մաշվածությունը մեծացնում է քաղցկեղից մահվան ռիսկը

20:05   12 նոյեմբերի, 2022

Սթրեսի պատճառով օրգանիզմի մաշվածությունը մեծացնում է քաղցկեղից մահվան ռիսկը։ Ջորջիայի բժշկական քոլեջի հետազոտողների աշխատանքը հրապարակվել է SSM Population Health ամսագրում:

Ի պատասխան սթրեսի՝ օրգանիզմն արտազատում է կորտիզոլ հորմոնը, որի մակարդակը նվազում է այն ժամանակ, երբ մարդն ազատվում է սթրեսի պատճառներից։ Սակայն եթե սթրեսը դարձել է քրոնիկ, ապա օրգանիզմն անընդհատ արտադրում է այս հորմոնը: Կորտիզոլի բարձր մակարդակի ախտանիշները կարող են ներառել արյան բարձր ճնշում, տրամադրության փոփոխություններ, դյուրագրգռություն եւ այլն: Այս ամենը մաշում է օրգանիզմը։

Գիտնականները պարզել են, որ բարձր ալոստատիկ  բեռի ենթարկված մարդկանց մոտ 2,4 անգամ ավելի հավանական է եղել քաղցկեղից մահվան ռիսկը։  



© NEWS.am Medicine