Մարդկությունը կարող է բախվել տղամարդկային անպտղության համաճարակի

14:38   16 նոյեմբերի, 2022

Մարդկությունը կարող է բախվել տղամարդկային անպտղության համաճարակի եւ, որպես հետեւանք, վերարտադրողական ճգնաժամի, վկայել են Երուսաղեմի Եվրոպական համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները։ Նրանց աշխատանքը հրապարակվել է Human Reproduction Update ամսագրում։

Ինչպես պարզել են հետազոտողները, տղամարդկանց սերմնաբջիջների խտությունը 40 տարում կրկնակի կրճատվել է։ Հետազոտությանը մասնակցել է 153 տղամարդ 56 երկրներից, հաշվվել է սերմնաբջիջների քանակությունը սերմնահեղուկի յուրաքանչյուր մեկ միլիլիտրի համար։ Պարզվել է, որ միջին խտությունը նվազել է՝ 101,2 մլն միլիլիտրից հասնելով 49 մլն-ի՝ 1973-2018թթ. ընթացքում։

Գիտնականներն ուսումնասիրել են նաեւ այլ հետազոտություններ եւ 1972թ. վիճակագրական տվյալները։ Պարզվել է, որ սերմնաբջիջների խտությունը մեկ տարում նվազել է 1,6 տոկոսով։ Բայց երբ նրանք ուսումնասիրել են միայն 2000թ. հավաքված տվյալները, նվազումը կազմել է մեկ տարում 2,64 տոկոս։ Դա վկայում է վերջին ժամանակներս սերմնաբջիջների քանակության նվազման ավելի արագ տեմպերի մասին։

«Սա ճգնաժամ է, որի մասին մենք պետք է արդեն հոգ տանենք, քանի դեռ այն չի հասել բեկումնային պահի, որը կարող է անշրջելի դառնալ։ Այս նվազումն ակնհայտորեն վկայում է բնակչության վերարտադրողական ունակության նվազման մասին»,- նշել են հետազոտության հեղինակները։



© NEWS.am Medicine