Գերիատրիայի և գերոնտոլոգիայի IV միջազգային կոնգրեսը կկայանա դեկտեմբերի 1-2-ին

12:14   17 նոյեմբերի, 2022

Գերիատրիայի և գերոնտոլոգիայի IV միջազգային կոնգրեսը կկայանա 2022 թվականի դեկտեմբերի 1-2-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Այն կազմակերպվել է Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասցիացիայի նախաձեռնությամբ և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ։

Գերիատրիայի և գերոնտոլոգիայի տարեկան կոնգրեսը Հայաստանում տարեցների բժշկության ոլորտի զարգացմանն ուղղված կարևորագույն գիտական հանդիպում է, որն արդեն 4-րդ տարին է, ինչ մի հարկի տակ է միավորում անվանի գիտնականների ու պրակտիկ բժիշկների՝ ներկայացնելու հիվանդությունների՝ տարիքով պայմանավորված առանձնահատկությունները, դրանց վարման, կանխարգելման և բուժման նորագույն մոտեցումները, տարեցների բժշկության ոլորտի համաշխարհային զարգացումները։

Կոնգրեսը հավաստագրված է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից, և մասնակիցներին շնորհվելու են ՇՄԶ տեսական կրեդիտներ:

Նպատակային լսարանը առողջության առաջնային պահպանման ոլորտի բժիշկներն են՝ ընտանեկան բժիշկ, թերապևտ, նյարդաբան, սրտաբան, ինչպես նաև հետաքրքրված այլ բժիշկներ հարակից ոլորտներից։

Պրոֆեսորադասախոսական կազմում ներգրավված են առաջատար հայ մասնագետներ և հրավիրված գերիատրներ Ռուսական գերոնտոլոգիական գիտակլինիկական կենտրոնից, Մալթայում ՄԱԿ-ի Ծերացման հարցերով միջազգային ինստիտուտից, Եվրոպական գերիատրիկ բժշկության միավորումից, Հարվարդի համալսարանից։ Գրանցումը՝ https://forms.gle/9MjLsELidNYhTXVv9։

 



© NEWS.am Medicine