Երեւանի իշխանությունները եւս երկու բուժհաստատություններ են միավորել

20:36   22 նոյեմբերի, 2022

«Նոր Արեշ» պոլիկլինիկան կմիանա «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնին, որը գտնվում է պոլիկլինիկայի անմիջական հարեւանությամբ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երեւանի ավագանու նոյեմբերի 22-ի նիստում

«Մաքս Մեդ» ընկերությունը, որին 2014 թվականին 20 տարի ժամկետով տրվել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի կառավարումը, պարտավորվում է 150 մլն դրամի (մոտ 370 հազար դոլար-խմբ.) լրացուցիչ ներդրումներ կատարել՝ դրանց ընդհանուր ծավալը հասցնելով 800 մլն դրամի։

150 մլն դրամի ներդրումները կիրականացվեն երկու տարվա ընթացքում։ Վարչական բլոկում կադրերի օպտիմալացում է նախատեսվում։

Եվս երկու բուժհաստատությունների («Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» եւ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն) միավորման եւ «Երեւան» ՓԲԸ գիտաբժշկական կենտրոնի ձեւավորման մասին որոշման նախագծի քննարկումը հետաձգվել է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքի իշխանությունները Երեւանի մի շարք բուժհաստատությունների միավորում էին նախաձեռնել։

 



© NEWS.am Medicine