Գիտնականները նշել են մահվան ամենատարածված երկրորդ պատճառը

16:30   24 նոյեմբերի, 2022

Աշխարհում մահվան՝ տարածվածությամբ երկրորդ պատճառը տարբեր բակտերիալ վարակներն են, պարզել է միջազգային հետազոտական խումբը, որի աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։

Ինչպես հայտնի է, մահվան ամենատարածված պատճառը սրտի իշեմիկ հիվանդություններն են, որոնք ներառում են սրտի նոպաները։

Յուրաքանչյուր ութերորդ մահ (7,7 միլիոն, 13,6 տոկոս) 2019թ. առաջ է եկել պաթոգեն միկրոօորգանիզմների պատճառով։ Այդ դեպքերի կեսը տեղի է ունեցել ոսկեգույն ստաֆիլակոկով, աղիքային ցուպիկով, Streptococcus pneumoniae պնեւմակոկով, պնեւմակոկային կլեբսիելայով եւ կապտաթարախային ցուպիկով վարակվելու պատճառով։

Հատկապես արտահայտիչ էին աղքատ եւ հարուստ տարածաշրջանների միջեւ կտրուկ տարբերությունները։ Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում հարյուր հազար բնակչին բաժին է ընկել 230 մահ բակտերիալ վարակներից։ Համեմատության համար. Արեւմտյան Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Ավստրալասիայի երկրներում այդ ցուցանիշը 52 է։

Հեղինակները կոչ են արել ավելացնել ֆինանսավորումը, այդ թվում նոր պատվաստանյութերը, ինչպես նաեւ խուսափել հակաբիոտիկների չհիմնավորված օգտագործումից։ Մասնագետները որպես կանխարգելման հիմնական միջոց նշում են ձեռքերը լվանալը։



© NEWS.am Medicine