Մահացող քաղցկեղի բջիջները թողնում են գոյատեւման հրահանգներ ուռուցքի համար 

13:12   26 նոյեմբերի, 2022

Հաստ աղիքի մահացող քաղցկեղային բջիջներն առաջացնում են ազդանշանային մոլեկուլների արտադրություն, որոնք մեծացնում են մնացած ուռուցքային բջիջների գոյատեւման հնարավորությունները, պարզել են Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել Է Nature ամսագրում։

Կենսաբաններն ուսումնասիրել են այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, երբ քիմիաթերապիայի դեղերը սպանում են հաստ աղիքի քաղցկեղի բջիջները ։ Պարզվել է, որ մահանալով՝ դրանք ազատում են ATP (ադենոզինտրիֆոսֆատ) մոլեկուլներ։ 

Այնուհետեւ ակտիվանում է կարեւոր ազդանշանային ուղի, որը պաշտպանում է քաղցկեղի բջիջները մահից եւ ուռուցքը դարձնում թերապիայի  հանդեպ դիմացկուն: Գիտնականները նաեւ ցույց են տվել, որ եթե մահացող ուռուցքային բջիջների եւ նրանց հարեւանների միջեւ կապը ընդհատվում է, դա բազմակի մեծացնում է քիմիաթերապիայի արդյունավետությունը:

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ իրենց հայտնագործությունը հետագայում կբարձրացնի քաղցկեղի թերապիայի արդյունավետությունը։  



© NEWS.am Medicine