Գիտնականները քաղաքներում մահացությունը նվազեցնելու պարզ միջոց են գտել

14:32   27 նոյեմբերի, 2022

Տնկված յուրաքանչյուր ծառ զգալիորեն նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահվան ռիսկը՝ տնկման վայրին մոտ ապրող մարդկանց համար, պարզել են ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության Անտառային ծառայության հետազոտողները:

Environment International ամսագրում հրապարակման համաձայն՝ գիտնականները վերլուծել են ծառատունկով զբաղվող ընկերության լավ փաստաթղթավորած տվյալները, դրանք տեղի են ունեցել ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում, 1990-2019 թվականներին: Այդ ընթացքում շահույթ չհետապնդող խումբը քաղաքի փողոցներում տնկել է 49 246 ծառ։

Դրանով նրանք գրանցել են, թե որտեղ եւ երբ է տնկվել յուրաքանչյուր ծառը: Սա թույլ է տվել գիտնականներին կապել այս տվյալները սրտանոթային, շնչառական հիվանդությունների կամ այլ պատճառներով մահացության մակարդակի հետ:

Մահացության ավելի ցածր ցուցանիշները նկատվել են ավելի շատ ծառատունկեր ունեցող տարածքներում, հատկապես տղամարդկանց եւ տարեցների շրջանում:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կապը նաեւ մեծանում է ծառերի աճին զուգընթաց: Նախորդ 1-5 տարիներին տնկված ծառերը կապված են եղել մահացության 15 տոկոսով, իսկ նախորդ 11-15 տարիներին տնկված ծառերը՝ 30 տոկոսով նվազման հետ:

Հեղինակները չեն ուսումնասիրել այս ազդեցության պատճառները, սակայն ենթադրել են, որ այն կապված է ջերմաստիճանի եւ աղմուկի նվազման, ինչպես նաեւ օդի աղտոտվածության հետ։

Բացի այդ, հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ ծառերի տնկման տարեկան տնտեսական օգուտները ավելի քան հազար անգամ գերազանցում են դրանց պահպանման ծախսերը։



© NEWS.am Medicine