Հազվադեպ հանդիպող դեպք. Վանաձորի ԲԿ-ում վիրահատել են օրգանների հայելային դասավորություն ունեցող պացիենտի (ֆոտո)  

20:30   25 նոյեմբերի, 2022

Վանաձորի բժշկական կենտրոնում վիրահատել են օրգանների հայելային դասավորություն ունեցող պացիենտի:

ԲԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Վանաձորի բժշկական կենտրոն էր դիմել 40-ամյա պացիենտ՝ գանգատվելով ձախ ենթակողային շրջանի ցավերից, սրտխառնոցից:

Հետազոտություններով նրա մոտ հայտնաբերվել էր լեղաքարային հիվանդություն, սուր քարային խոլեցիստիտ, ներքինօրգաններիհայելայինդասավորություն (Օրգանների հայելային դասավորությունը հազվադեպ հանդիպող անատոմիական տարբերակ է, որի դեպքում սիրտը գտնվում է աջ, լյարդը՝ ձախ կողմում (լատիներեն՝ #situsinversus)):

Չնայած անատոմիական առանձնահատկություններին եւ դրանից բխող տեխնիկական դժվարություններին՝ վիրահատությունը կատարվել է լապարոսկոպիկ եղանակով (Վիրաբուժական թիմ՝  Հովակիմ Գոգորյան,  Դավիթ Ազարյան, անեսթեզիոլոգ՝ Մարտուն Մադոյան):

Վիրահատությունը անցել է բարեհաջող, պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից՝ լավացումով:

Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում բնակչության տաս հազար մարդուց միայն մեկի մոտ է հանդիպում օրգանների հայելային դասավորություն:

316664600_567843995346603_1695768922920104195_n.jpg (84 KB)



© NEWS.am Medicine