Վիսցերալ ճարպը նվազեցնելու համար առավել արդյունավետ է «կանաչ» Միջերկրածովյան սննդակարգը

18:47   29 նոյեմբերի, 2022

Միջերկրածովյան սննդակարգը երկու անգամ ավելի է նվազեցնում օրգանիզմում ճարպի քանակը, քան սովորական Միջերկրածովյան սննդակարգը,  պնդում են Նեգեւի Բեն Գուրիոն համալսարանի գիտնականները:

«Կանաչ» Միջերկրածովյան սննդակարգը սովորականից տարբերվում է նրանով, որ այն ներառում է կանաչ թեյ, ընկույզ, սպիտակաձավար։ Սպիտակաձավարը հարուստ է սպիտակուցներով, երկաթով, վիտամիններով, ներառյալ B12, հանքանյութերով եւ պոլիֆենոլներով: Այն կարելի է օգտագործել մսի փոխարեն, մինչդեռ «կանաչ» սննդակարգը չի բացառում միսը եւ ձուկը։

Վերլուծությունը ցույց է տվել, որ «կանաչ» Միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է վիսցերալ ճարպը 14 տոկոսով, սովորական Միջերկրածովյան սննդակարգը՝ 7 տոկոսով, իսկ սովորական առողջ սննդակարգը՝ 4,5 տոկոսով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMC Medicine ամսագրում։



© NEWS.am Medicine