ԱՄՆ-ում Ալցհեյմերի դեմ դեղամիջոցի փորձարկումների ժամանակ պացիենտ է մահացել

23:08   30 նոյեմբերի, 2022

65-ամյա ամերիկուհին մահացել է գլխուղեղային արյունազեղումից՝  Ալցհեյմերի հիվանդության դեմ լեկանեմաբ (lecanemab) կոչվող դեղամիջոցով։ Լեկանեմաբը, որն իրենից ներկայացնում է հակամարմիններ,մշակում է Biogen ընկերությունը՝ ճապոնական դեղագործական Eisai ընկերության հետ համատեղ։

Science-ը հայտնում է, որ կինը ներարկումներ է ստացել կլինիկական փորձարկումների շրջանակներում եւ տարել ինսուլտ ու արյունահոսություն, որոնք նախկինում արդեն նկատվել էին նման հակամարմինների կիրառման ժամանակ: Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի բժշկական կենտրոնի շտապ օգնության բաժանմունքում ինսուլտից հետո նրան դեղորայք են նշանակել։ Սակայն նրան փրկել չի հաջողվել, կինը մահացել է մի քանի օր անց։

Սեպտեմբերին Eisai-ն եւ Biogen-ը հրապարակել են lecanemab-ի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի դրական արդյունքները: Արդյունքների համաձայն՝ ուսումնասիրության մեկնարկից 18 ամիս անց դեղը ցույց է տվել ճանաչողական խանգարումների 27 տոկոս նվազեցում։

Պացիենտի մահվան մասին հաղորդումից հետո Biogen ընկերության բաժնետոմսերը նոյեմբերի 28-ին նվազել են 5,35 տոկոսով ՝ մինչեւ 288,88 դոլար մեկ արժեթղթի համար, վկայում են NASDAQ բորսայի սակարկությունների տվյալները: 



© NEWS.am Medicine