250 կոխլեար իմպլանտացիա՝ 18 տարում. «Էրեբունի» ԲԿ-ում շարունակում են լսողություն պարգևել

20:08   29 նոյեմբերի, 2022

«Էրեբունի» ԲԿ-ում կրկին կատարվել է ականջախեցու Կոխլեար իմպլանտացիա: Վիրահատությունները կատարել է ԱՄՆ UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր, օտովիրաբույժ Ակիրա Իշիաման՝ «Էրեբունի» ԲԿ քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի բժիշկների հետ:

18 տարվա ընթացքում «Էրեբունի» ԲԿ-ում արդեն իսկ կատարվել է 250 այսպիսի վիրահատություն:

Ժամանակին 4-րդ աստիճանի ծանրալսություն ունեցող երեխաները, որոնք չէին լսում և չէին խոսում, այսօր արդեն հասարակության լիարժեք անդամներ են՝ ոչնչով չտարբերվող իրենց հասակակիցներից:

18 տարի առաջ Կոխլեար իմպլանտացիայի իրականացման նախագիծը Հայաստանում ոչ միայն լսողությունը վերականգնող բարդ վիրահատությունների հիմքը դրեց, այլև դարձավ առողջապահական և սոցիալական կարևորագույն ծրագիր:



© NEWS.am Medicine