Քովիդի հետ կապված իրավիճակը հանգիստ է. առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է գրիպի վտանգավոր շտամի մասին

16:55   30 նոյեմբերի, 2022

Վերջին շրջանում Հայաստանում կորոնավիրուսի ամենատարածված շտամ հանդիսացող օմիկրոնի մասով հանգիստ իրավիճակ է նկատվում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նկատեց, որ քովիդից  հետո այս տարի նկատվում է սուր շնչառական հիվանդությունների ակտիվացում։

«Արձանագրվում են սեզոնային հիվանդությունների նախաքովիդային ցուցանիշներ, նորմայից շեղումներ չկան»,-հավաստիացրեց նախարարը:

Ավանեսյանը նախազգուշացրեց քրոնիկ հիվանդների, երեխաների եւ հղիների համար վտանգավոր H1N1 գրիպի շտամի մասին եւ կոչ արեց պատվաստվել։

 



© NEWS.am Medicine