«Տղամարդու առողջություն» միջդիսցիպլինար կոնգրեսը տեղի կունենա դեկտեմբերի 19-20–ին

18:55   5 դեկտեմբերի, 2022

Երևանում դեկտեմբերի 19-20–ին տեղի կունենա «Տղամարդու առողջություն» միջդիսցիպլինար կոնգրեսի տարեկան ամփոփիչ գիտաժողովը։

Կոնֆերանսը նախատեսված է բոլոր բժիշկների համար։ Այն կանցկացվի ԵՊԲՀ կապույտ դահլիճում։ Մարզային բժիշկների համար մասնակցությունն անվճար է, երևանյան բժիշկների համար 2 օրվա մասնակցության արժեքը 10000 դրամ է։ Մասնակիցները կստանան 7+6 ՇՄԶ կրեդիտ, հավաստագրված բժիշկների կրեդիտները կտեղափոխվեն հաջորդ շրջափուլ։

«Տղամարդու առողջության պահպանումը ժամանակակից առողջապահության կարևոր մարտահրավերներից մեկն է։ Ինչու ՞է այն արդի խնդիր հատկապես Հայաստանում։ Բացահայտում ենք ոլորտի առաջատար մասնագետների հետ», – ասվում գիտաժողովի կազմակերպիչ՝ ՄեդՊրոգրես Առողջապահական հիմնադրամի հաղորդագրության մեջ։

 



© NEWS.am Medicine