Հայաստանում 2022 թ․ անպտղության հաղթահարման պետական ծրագրով 103 երեխա է ծնվել

12:31   6 դեկտեմբերի, 2022

2022 թվականին  Հայաստանում անպտղության հաղթահարման պետական ծրագրով 103 երեխա է ծնվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

2019-20 թվականներին անպտղության հաղթահարման ծրագրով գրանցվել է 63 հղիություն, ծնվել է 43 երեխա, 2021-ին՝ 214 հղիություն, 76 երեխա:

Ծրագրի շահառու կարող են դառնալ՝ զույգերը, որոնցից մեկն ունի հաշմանդամություն կամ զինծառայող է, նրան հավասարեցված անձ, եթե անապահովության 28 և ավելի միավոր ունեցող ընտանիք է, զոհված զինծառայողի ծնող կամ սահմանամերձ 186 համայնքներից մեկի բնակիչ։

Զոհված զինծառայողների ծնողների դեպքում կարող են շահառու դառնալ մինչև 42 տարեկան կանայք, մյուս դեպքերում՝ մինչև 36 տարեկան կանայք։ Նախորդ տարվանից այս ծրագրի շահառու են նաև 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները։ 2022թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ` 25 ընտանիքում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամաբ 26 երեխա է ծնվել:

Անպտղության պատճառի ախտորոշման, ներարգանդային սերմնավորման և արտամարմնային բեղմնավորման անվճար ծառայությունների մասին` տեսանյութում:



© NEWS.am Medicine