Մարդկանց մոտ այլասերվում է արական սեռական քրոմոսոմը. կարո՞ղ է արդյոք դա հանգեցնել մարդկանց նոր տեսակների ի հայտ գալուն

15:26   6 դեկտեմբերի, 2022

Մարդկանց եւ շատ կաթնասունների մոտ սկսել է այլասերվել Y արական սեռական քրոմոսոմը: Ընդ որում, մարդիկ, միեւնույն է, կարող են գոյատեւել առանց դրա, պնդում են Տոկիոյի Սետագայա-կուի երեխաների առողջության եւ զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:

Կաթնասունների մեծ մասն ունի երկու սեռական քրոմոսոմ ՝ X եւ Y: Էգերը կրում են XX հավաքածու, իսկ արուները՝ XY: հենց երկրորդ Y քրոմոսոմը կրում է SRY գեները, որոնք «միացնում են» սաղմի մեջ արական սեռական օրգանների զարգացումը, ինչը հանգեցնում է արուի ծնվելուն։

Որոշ կենդանիների մոտ Y քրոմոսոմը կորցնում է իր գեների մի մասը եւ ամբողջովին անհետանում, ասում են գիտնականները: Նույնն էլ տեղի է ունենում մարդու մոտ։

Հետազոտողները պարզել են, որ փշոտ մկների Y գեների մեծ մասը տեղափոխվել է այլ քրոմոսոմներ: Ընդ որում SPY գենը կորել է, դրա գործառույթը սկսել է կատարել SOX9 գեների հավաքածուն։

«Մարդկանց մոտ նույնպես նվազում է Y քրոմոսոմը, դա անխուսափելի է էվոլյուցիոն տեսանկյունից։ Այստեղից հարց է առաջանում, թե ինչպես ենք մենք ծննդաբերելու տղամարդկանց։ Դա կարող է հանգեցնել մարդկության ավարտին: Իհարկե, ինչպես մյուս տեսակները, մենք կարող ենք նոր գեներ մշակել, բայց ինչ կլինի, եթե ամբողջ աշխարհում այդ գեները տարբեր լինեն: Դա կարող է հանգեցնել մարդկանց նոր տեսակների ի հայտ գալուն»,-պարզաբանել են հետազոտողները:



© NEWS.am Medicine