Արդյունավետ պայքար թեփի եւ մազաթափության դեմ. «Ֆարմ Էտալոն»–ը Հայաստան է բերել իտալական բրենդի խնամքի միջոցները (ֆոտո, վիդեո)

19:22   6 դեկտեմբերի, 2022

Վիճակագրական տարբեր տվյալներով՝ տղամարդկանց 60-70%–ն ու կանանց  25-40%–ն այս կամ այն չափով առնչվում են մազաթափության, չափահաս մարդկանց 50 տոկոսը՝ թեփի խնդիրներին։

Մասնագետները նշում են, որ մազաթափությունն ու թեփը կարող են պայմանավորված լինել ժառանգական գործոնով, առաջանալ հիվանդության կամ պարզապես մազերի և գլխամաշկի խնամքը սխալ կազմակերպելու հետեւանքով։

Մազաթափության խնդիրներն ավելի խորացան կորոնավիրուսի համավարակի հետևանքով՝ ասում է Ռուսաստանից ժամանած տրիխոլոգ Լուսինե Զաքարյանը։ Ըստ նրա, թեպետ տղամարդկանց շրջանում մազաթափությունն ավելի տարածված է, կանայք ավելի հաճախ են դիմում բժշկի, քանի որ ավելի շատ են կարևորում արտաքին տեսքը։

ARS_3190.JPG (1016 KB)

Ինչպե՞ս ճիշտ խնամել մազերը խնդիրներից խուսափելու համար, ո՞ր դեպքում դիմել բժշկի եւ ո՞ր դեպքում խնամքի միջոցներն ընտրել դեղատան աշխատակցի խորհրդով։ Այս հարցերն էին քննարկվում Երեւանում «Ֆարմ Էտալոն» ընկերության կազմակերպած գիտաժողովի ժամանակ, որի ընթացքում Լուսինե Զաքարյանը և մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը մազաթափության և թեփի թեմայով դասախոսություններ կարդացին դեղագետների համար (ֆոտոռեպորտաժ

ARS_3238.JPG (1.21 MB)

Միաժամանակ, «Ֆարմ Էտալոնի»  մասնագետները ներկայացրին իտալական հայտնի Cosmofarma բրենդի խնամքի միջոցները, որոնք աշխարհում հայտնի են որպես թեփի եւ մազաթափության դեմ պայքարի արդյունավետ միջոցներ։

ARS_3402.JPG (1.13 MB)

Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, թեփի առաջացման պատճառներից ամենատարածվածը սեբորեան է, որը շատ բնորոշ է հայերին։ Կարծիք կա, որ այն անբուժելի է, բայց բժիշկն ասում է՝ դա ընդամենը կարծրատիպ է։ Կարևոր է հասկանալ, որ այս հիվանդությունը երկարատև ամենօրյա խնամք է պահանջում։

ARS_3139.JPG (902 KB)

«Այսօր մեր հանդիպումը նվիրված է այդ կարծրատիպը կոտրելուն, որովհետև իրականում սեբորեան բուժվում է։ Պարզապես մենք «բուժում» և «խնամք» բառերը իրարից շատ ենք տարանջատում, շատ ենք սիրում բուժվել, բայց չենք սիրում խնամել։ Այսօր խոսելու ենք բուժման մասին, որը բավականին արդյունավետ է, նաեւ խոսելու ենք խնամքի մասին։ Խնամքի բազմաթիվ միջոցներ կան, սակայն դրանց արդյունավետությունը շատ տարբեր է եւ կարեւոր է գտնել լավագույն տարբերակը», – ասում է նա։

ARS_3258.JPG (1.06 MB)

Դեղագործական և կոսմետոլոգիական ընկերություններըտասնամյակներ շարունակ թեփի և մազաթափության դեմ պայքարի լավագույն բանաձևերի փնտրտուքի մեջ են։ Իտալական Cosmofarma ընտանեկան ընկերությունն այն քիչ հաջողակներից է, որը կարողացել է գտնել արդյունավետ լուծումներ՝ օգտագործելով այսպես կոչված «տատիկի բաղադրատոմսերը»։ Այս բնական միջոցների համբավը շատ արագ տարածվել է Տոսկանայում, հետո՝ ամբողջ Իտալիայում, այնուհետև՝ ողջ աշխարհում։ Այսօր արդեն «Ֆարմ Էտալոն» ընկերության շնորհիվ մազերի և գլխամաշկի խնամքի իտալական բնական միջոցները ներկայացված են նաև Հայաստանում։

ARS_3089.JPG (1.05 MB)

«Ընկերությունն ունի 50 տարվա՝ ավանդույթներով հարուստ պատմություն, արտադրանքը, որոնց արդյունավետությունն ապացուցվել է բազմամյա փորձով, հիմնականում պատրաստված է բնական հումքից», – ասում է «Ֆարմ Էտալոն» ընկերության հիմնադիր տնօրեն Մերի Գևորգյանը։

ARS_3484.JPG (936 KB)

Cosmofarma–ի միջոցներն ունեն տարբեր շարքեր՝  նախատեսված երեխաների և մեծահասակների, կանանց և տղամարդկանց, մազերի տարբեր խնդիրների, մազաթափության ու թեփի տարբեր աստիճանների համար։ Գիտաժողովի ընթացքում «Ֆարմ Էտալոն» ընկերության ներկայացուցիչը ցանկացողների համար տեղում փորձարկեց դրանք։

ARS_3506.JPG (1.12 MB)

Գիտաժողովն ավարտվեց օնլայն վիկտորինայով։ Cosmofarma–ի  արտադրանքի վերաբերյալ հարցերին ամենաարագ ու ճիշտ պատասխանած մասնակիցը  մրցանակ ստացավ «Ֆարմ Էտալոնից»։

 ARS_3534.JPG (955 KB)

 



© NEWS.am Medicine