Ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ կորոնավիրուսի երկարատեւ ընթացքի ռիսկն ավելի մեծ է

16:52   7 դեկտեմբերի, 2022

Ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ կորոնավիրուսի երկարատեւ ընթացքի ռիսկն ավելի մեծ է, պարզել են Նորվիչի բժշկական դպրոցի անգլիացի հետազոտողները։

Հեղինակները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են մարմնի զանգվածի ինդեքսը (BMI), սեռը, դեղորայքի ընդունումը, ինչպես նաեւ այն, թե որ շրջանում է ապրում մարդը՝ բարեկեցիկ, թե ոչ: 774 հարցված (52 տոկոս) հայտնել է, որ իրենց մոտ նկատվում է կորոնավիրուսի առնվազն մեկ երկարատեւ ախտանիշ: Ամենատարածված ախտանիշներն էին ՝ անհանգստություն (32 տոկոս), ընդհանուր ցավ կամ հիվանդություն (28 տոկոս), հոգնածություն (25 տոկոս), անքնություն (22 տոկոս) եւ ճանաչողական խանգարում (20 տոկոս):

Պարզվել է, որ բարձր BMI ունեցող կանայք եւ մարդիկ երկարատեւ COVID-19-ի զարգացման ավելի մեծ ռիսկ են ունեցել, համեմատած տղամարդկանց եւ համապատասխանաբար նորմալ կամ ցածր BMI ունեցող մարդկանց հետ: Այսպիսով, բարձր BMI ունեցող կանայք առավելագույն ռիսկի են ենթարկվել:  

Երկարատեւ COVID-19-ը սովորաբար արտահայտվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են հոգնածությունը, շնչառությունը, սրտի բաբախյունը, գիտակցության մթագնումը, կենտրոնացման կամ հիշողության հետ կապված խնդիրները եւ այլն:  

 

 



© NEWS.am Medicine