Ստեղծվել է ըստ զուգարանում արձակված ձայների խոլերայի բռնկումները հայտնաբերելու սարք

14:52   8 դեկտեմբերի, 2022

Մայա Գաթլինը Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտից ստեղծել է սարք զուգարանի համար, որը կօգնի հայտնաբերել խոլերայի բռնկումները։ Նա «Թեզիս կղանքի մասին. մեքենայական ուսուցման օգտագործումը լուծի հայտնաբերման համար» աշխատանքը ներկայացրել է Նեշվիլում, Ամերիկյան ակուստիկ ընկերության ամենամյա ժողովում։

Տեխնոլոգիան հիմնված է այն բանի վրա, որ օրգանիզմից արտազատման տարբեր տեսակները՝ միզելը, արտաթորելը եւ լուծը, տարբերվում են ձայնով։  Տարբեր տեսակի արտազատումների ամեն մի ձայն վերածվել է սպեկտրագրի, որը, ըստ էության, գրանցում է ձայնը պատկերի մեջ։

Սպեկտրագրի պատկերներն օգտագործվել է որպես մուտքային տվյալներ մեքենայական ուսուցման համար։ Հետո ալգորիթմի արտադրողականությունը ստուգվել է ֆոնային աղմուկի եւ առանց դրա տվյալներով։ Նպատակը համոզվելն էր, որ սարքը տեղեկություն է ստանում սարքի օգնությամբ ձայները մեկնաբանելու համար՝ անկախ շրջակա միջավայրից։

Արդյունքում՝ սարքը հաջող ճանաչել է լուծը (խոլերայի հիմնական ախտանշանը)։ Բայց թե ինչով է զուգարանում տեղադրված միկրոֆոնը տարբերվում ձայնից եւ սովորական մարդու զգացողություններից, որը մարդն ինքը կարող է իմանալ լուծի մասին՝ Ամերիկյան ակուստիկ ընկերության հաշվետվությունում չի նշվում։

Ինժեները ցանկանում է արհեստական բանականության սարքն օգտագործել այնպիսի տեղերում, որտեղ տարածված են աղիքային ինֆեկցիաները, ինչպիսին է խոլերան։ «Այն քիչ տեղ է զբաղեցնում եւ ինվազիվ չէ։ Տեխնոոլոգիան կարող է կիրառել այն շրջաններում, որտեղ խոլերայի բռնկումները մշտական վտանգ են ներկայացնում»,- բացատրել է նա։ Դա արդյունքում կփրկի մարդկանց կյանքը։

Կան շատ հիվանդություններ, որոնք կարելի է եւ հնարավոր է հայտնաբերել՝ ուսումնասիրելով մարդկային արտազատումները։ Նման վարակներից մեկը խոլերան է։ Դա բակտերիալ հիվանդություն է եւ առաջ է բերում լուծ, որից տառապում են միլիոնավոր մարդիկ։ Ամբողջ աշխարհում ամեն տարի խոլերայից մահանում է մոտ 150 000 մարդ։ Վարակը տարածվում է վարակված սննդի եւ ջրի միջոցով։ Երբեմն մանրէն փոխանցվում է լավ չեփված կակղամորթների եւ այլ վարակների միջոցով՝ կապված ծովամթերքների հետ։

Սարքը կարելի է օգտագործել նաեւ տարերային աղետների գոտում, որտեղ ջրի աղտոտումը հանգեցնում է ջրի միջոցով փոխանցվող պաթոգենների տարածմանը։ Ինչպես նաեւ տարեցների համար նախատեսված հաստատություններում՝ պացիենտների արտաթորանքի ավտոմատ մոնիթորինգի համար։ Ապագայում միկրոֆոնով զուգարանակոնքը պետք կգա նաեւ տներում, որպեսզի մարդիկ ստուգեն ինքնազգացողությունը արտաթորանքի միջոցով, նշել է ինժեները։



© NEWS.am Medicine