Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի խոհանոցային մասնաշենքը հիմնանորոգվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ (ֆոտո)

18:27   23 դեկտեմբերի, 2022

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում այսօր, դեկտեմբերի 23-ին, բացվել է  «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ հիմնանորոգված խոհանոցային մասնաշենքը: Բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը և տնօրեն Քրիստինա Ազնավուրը, հայտնում է առողջապահության նախրարաությունը։  

321347955_1419328841932274_6363165174942275010_n.jpg (64 KB)

«Այն, ինչ կար խոհանոցային հատվածում մինչև հիմնանորոգումը, ծայրաստիճան մաշված և հնացած պայմաններն էին. բուժվողների համար հնարավոր չէր ապահովել պատշաճ որակի սնունդ: Բայց կառավարության հանձնառությամբ և «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ` այն ամբողջությամբ հիմնանորոգվել է` բուն խոհանոցի տարածքից և սննդամթերքի պահեստից մինչև առանձին մուտքով բուֆետի տարածք, հագեցվել ժամանակակից սարքավորումներով, նոր օդափոխության համակարգով»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

321429159_855676705636987_829069101373007765_n.jpg (77 KB)

Մշակվել է նաև պացիենտների սնուցման ուղեցույց, ճաշացանկեր`  սնունդն ավելի բազմազան և բալանսավորված դարձնելու համար,  հաշվի է առնվել միջազգային առաջադեմ փորձը:

321437784_549002880467637_4253639381446168679_n.jpg (47 KB)

«Շատ ուրախ եմ տեսնել մեր հրաշալի համագործակցության արդյունքը: Յուրաքանչյուր մարդ կյանքի որոշակի փուլում կարող է հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունենալ: Որպեսզի երկարաժամկետ արդյունք ունենա այս աշխատանքը, մեր հիմնադրամը որոշել է միանալ առողջապահության նախարարությանը և օգնել արդիականացնել հոգեկան առողջության կենտրոնը»- նշել է Նիկոլա Ազնավուրը:

321449835_1873753722970334_3869954830180728384_n.jpg (52 KB)

321658682_520423776718592_2560747810988039861_n.jpg (67 KB)



© NEWS.am Medicine