Բրիտանուհին քիչ էր մնացել մահանար մոծակների 13-ամյա վաղեմության խայթոցներից (ֆոտո)

20:14   28 դեկտեմբերի, 2022

Էսեքս կոմսության բնակչուհին հազիվ է ողջ մնացել եւ չի զրկվել ոտքից 13 տարի առաջ տեղի ունեցած մոծակի խայթոցից։ Այս մասին տեղեկացրել է The Mirror-ը։

40-ամյա Ջորջիա Օսթինի խնդիրները սկսվել են 2009թ., երբ նրան խայթել էին մոծակները։ Այդ խայթոցները երկար ժամանակ չէին լավանում, եւ կինն սկսել է կասկածել, որ գանգրենոզ պիոդերմիայով՝ մաշկի հազվադեպ հիվանդությամբ է տառապում, որն առաջանում է օրգանիզմում երկաթի անբավարարությունից եւ հանգեցնում է տհաճ խոցերի առաջացման։

Մաշկի հազվադեպ վիճակն ախտորոշվել է ախտանշանների ի հայտ գալուց երկու տարի հետո։ Այդ ընթացքում խոցերը ծածկել են երկու ոտքերը։ Նրա վիճակը վատանում է այն աստիճանի, որ այլեւս աշխատանքի գնալ չի կարողանում։

MyCollages.jpg (159 KB)

2022 թվականի մայիսին Օսթինին հոսպիտալացրել էին սեպսիսի պատճառով։ Սկզբում բժիշկները չէին բացառում, որ ստիպված կլինեն անդամատել նրա ոտքերը, սակայն ծայրահեղ միջոցներ չեն պահանջվել։ Կինն աստիճանաբար սկսել է ապաքինվել, իսկ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրա մարմնի խոցերը սկսել են բուժվել։ Ի վերջո, նրա առողջական վիճակն այնքան է բարելավվել, որ նա կարողացել է երկար ժամանակ անց առաջին անգամ տոնել Սուրբ Ծնունդը:

Բրիտանուհին բոլոր նրանց, որոնց մոտ վերքեր են առաջանում, խորհուրդ է տվել անհապաղ դիմել բժշկի։

0_SWNS_LEG_INFECTION_003.jpg (41 KB)



© NEWS.am Medicine