Աստիգմատիզմը կարող է փոխանցվել ժառանգաբար

16:20   30 դեկտեմբերի, 2022

Ծնողների աստիգմատիզմը կարող է մեծացնել երեխաների մոտ աստիգմատիզմի առաջացման հավանականությունը, պնդում են Հոնկոնգի Չինական համալսարանի ակնաբույժները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Աստիգմատիզմը տեսողական արատ է, որի դեպքում մարդը տեսնում է ոչ հստակ պատկեր (այն կարծես թե երկատվում է), իսկ աչքերն արագ հոգնում են, ինչը հանգեցնում է գլխացավերի։

Գիտնականներն ուսումնասիրել են գրեթե 6000 ընտանիքի տվյալներ, որոնք մասնակցել են մանկական տեսողության հոնկոնգյան հետազոտությանը: Վերլուծությունից հետո գիտնականները պարզել են, որ երկու ծնողների մոտ 1 դիօպտրիայից բարձր պաթոլոգիան կապված է եղել երեխայի մոտ ռեֆրակցիոն աստիգմատիզմի եւ եղջերաթաղանթի աստիգմատիզմի ավելի մեծ հավանականության հետ: Եթե ​​աստիգմատիզմը գերազանցել է 2 դիoպտրիան, ապա ռիսկն ավելի է մեծացել։

Գիտնականների խոսքով՝ այն երեխաները, որոնց ծնողները տառապում են աստիգմատիզմով, պետք է աչքերի վաղ հետազոտություն անցնեն՝ արատը ժամանակին հայտնաբերելու համար։

 



© NEWS.am Medicine