2022 թվականի 5 տեխնոլոգիական առաջընթաց, որոնք կփոխեն բժշկությունը

20:56   3 հունվարի, 2023

Տեխնոլոգիան եւ բժշկությունն այնքան վաղուց  ընդհանուր պատմություն ունեն, որ երկու երեւույթները գործնականում անբաժան են դարձել: Դժվար է պատկերացնել, թե որտեղ կլիներ այսօր ժամանակակից բժշկությունը եւ, ըստ էության, մարդկությունը առանց պատկերների, մանրադիտակների, կարդիոխթանիչների, պրոթեզների եւ այլն։

Մտաբերելով, թե որքան հեռու ենք մենք հասել՝ հիվանդությունները հայտնաբերելու եւ ախտորոշելու ունակությունից մինչեւ բուժման եւ վերականգնման կատարելագործում, պետք է փաստել, թե ինչպես է տեխնոլոգիան բարելավել մարդու կյանքը:

Mashable պորտալը լուսաբանել է 2022 թվականի որոշ ուշագրավ եւ հաճախ զարմանալի տեխնոլոգիական առաջընթացներ, որոնք շուտով կարող են փոխել բժշկությունը:

1. Բիոնիկ աչքերը կարող են վերականգնել աղոտ տեսողությունը կամ կուրությունը

Տարեսկզբին Լոնդոնի Moorfields Eye Hospital-ի վիրաբույժները հաջողությամբ ավարտել են Մեծ Բրիտանիայում բիոնիկ աչքի փոխպատվաստման առաջին վիրահատությունը: Պացիենտը 88-ամյա կին էր՝ տարիքային մակուլյար դեգեներացիայով՝  հիվանդություն, որն ազդում է տեսողական դաշտի միջին հատվածի վրա եւ կարող է առաջացնել կամ մշուշոտ տեսողություն կամ կուրություն աչքի այդ հատվածում:

Կնոջ աչքի ցանցաթաղանթում երկմիլիմետրանոց միկրոչիպ է տեղադրվել, որից հետո նրան ոչ մեծ համակարգչին միացված տեսախցիկով ակնոց են հագցրել։ Տեսախցիկը սքանավորել է շրջակա միջավայրը եւ տեղեկատվությունը փոխանցել չիպին, որն այնուհետեւ էլեկտրական ազդանշանների միջոցով ուղարկում է ուղեղ։

Բիոնիկ աչքը դեռ հետազոտության փուլում է։

2. Ուռուցքները ուսումնասիրելու բոլորովին նոր միջոց

Ուռուցքները եռաչափ բնույթ ունեն, սակայն մինչ այժմ դրանք ուսումնասիրելու համար օգտագործել ենք երկչափ պատկերներ։Կարծելով, որ 3D սքանավորումը կարող է բացահայտել քաղցկեղի ավելի շատ գաղտնիքներ, Քեմբրիջի Cancer Research UK ինստիտուտի հետազոտողների խումբը մշակել է ուռուցքի նորարարական VR քարտեզ: Նախագիծը, որը ղեկավարում էր պրոֆեսոր Գրեգ Հեննոնը, իրենից ներկայացնում էր միջազգային միջդիսցիպլինար համագործակցություն  գիտնականների եւ VR նկարիչների միջեւ: Քարտեզը ստեղծելու համար Imaxt լաբորատորիայում Հաննոնի խումբը համագործակցել է Օուեն Հարիսի եւ նրա Skil Interactive ընկերության հետ, որոնք մշակել են վիրտուալ իրականության ծրագրային ապահովում։ 

3. Բիոպրինտինգը պետք է դեր խաղա դոնոր օրգանների փոխպատվաստման մեջ

Ինչ անել, եթե դոնորներին սպասելու փոխարեն մենք կարողանայինք պարզապես տպել մարդու օրգանները: Ապրիլին ուսումնասիրվել է կենսատպագրության զարմանալի զարգացումը եւ դոնորների փոխպատվաստման ապագայում դրա հնարավոր դերը:

Կենսատպումն արդեն հասել է որոշ բարձունքների՝ բնական ծավալով ընդամենը 19 րոպեում ձեռքով տպումից մինչեւ լյարդի մոդել եւ թոքերի օդային պարկ՝ մետաղադրամի չափով։

4. Արհեստական ինտելեկտի շնորհիվ պրոթեզները կարող են ավելի ինտուիտիվ դառնալ

2022 թվականին տեխնոլոգիական ստարտափ Esper Bionics-ը մշակել է ինքնուսուցանվող բիոնիկ ձեռք, որը խոստանում է մարդու մարմինը կապել պրոթեզավորված վերջույթների հետ։ Էսպերի ձեռքը ավելի թեթեւ է, քան մարդու ձեռքը, այն օգտագործում է արհեստական բանականություն՝ օգտագործողի անհատական վարքի վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար՝  մկանների գործունեությունն ավելի լավ որոշելու եւ արտաքին խթաններին արձագանքելու համար: Սա նշանակում է, որ ձեռքը ժամանակի ընթացքում բարելավվում է, քանի որ այն ավելի ու ավելի շատ տեղեկություններ է հավաքում իր օգտագործողի մասին:

Այն բանից հետո, երբ Mashable-ը այդ մասին հայտնել է փետրվարի սկզբին, պրոթեզավորված ձեռքը TIME-ի կողմից ճանաչվել է 2022 թվականի լավագույն գյուտերից մեկը

5. Բիոնիկ էկզոկմախքներ երեխաների համար

 Ապրիլին հայտնի է դարձել պատմության մեջ առաջին բիոնիկ էկզոկմախքի մասին, որը հատուկ ստեղծվել է երեխաների համար։ Իսպանական Marsi Bionics տեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է ATLAS 2030-ը՝ օգնելու նյարդամկանային հիվանդություններ ունեցող երեխաներին, ինչպիսիք են մկանային ատրոֆիան եւ ուղեղային կաթվածը: Էկզոկմախքը կարող է աջակցել երեխայի ամբողջ մարմնին՝ իրանից մինչեւ ոտքեր, չնայած կա գլխի համար հենարան հավելելու տարբերակ։

Էկզոկմախքը հագեցած է հոդերով, որոնք համակարգի սենսորների հետ միասին ճանաչում են օգտագործողի մտադրությունները՝ դրանք վերածելու գործողությունների։ ATLAS 2030-ն ապահովում է ամբողջական կայունություն՝ թույլ տալով օգտվողին ինքնուրույն շարժվել: Ներկայումս կա մի ձեւ, որը հասանելի է նրանց համար, ովքեր հետաքրքրված են էկզոկմախքի օգտագործմամբ: 



© NEWS.am Medicine