Աման լվացող մեքենաների համար նախատեսված միջոցները վնասում են մարդու աղիները, պարզել են Ցյուրիխի համալսարանի գիտնականները։ Հետազոտական թիմի աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում:
Թիմը ստեղծել է աղիքային օրգանոիդներ, որոնք ենթարկել են տարբեր լվացող միջոցների ազդեցության։ Ինչպես պարզվել է, ալկոհոլի էտոքսիլատները, որոնք հաճախ օգտագործվում են լվացող միջոցներում, գեների որոշակի փոփոխություններ են առաջացնում: Այս գեները մասնակցում են բջիջների գոյատեւմանը, էպիթելի պատնեշի աշխատանքին, ցիտոկինային ազդանշանին եւ նյութափոխանակությանը:
Գիտնականների խոսքով՝ կոմերցիոն աման լվացող մեքենաները նախատեսված են առավելագույն արդյունավետության համար։
«Շատ սարքեր չունեն ողողման լրացուցիչ ցիկլ ՝ լվացող միջոցների մնացորդները հեռացնելու համար: Դա նշանակում է, որ պոտենցիալ թունավոր նյութերը մնում են սպասքի վրա, նշանակում է նաեւ սննդի վրա, որը հետո ուտում են մարդիկ»,-նշել են գիտնականները։