Հայտնաբերվել է գետնանուշի նկատմամբ ալերգիայից ազատվելու միջոց

18:55   11 հունվարի, 2023

Եփած գետնանուշի փոքր չափաբաժինների օգտագործումը կարող է օգնել հաղթահարել դրա նկատմամբ ալերգիան։ Ֆլինդերսի համալսարանի գիտնականների կլինիկական փորձարկման արդյունքները հրապարակվել են Clinical & Experimental Allergy ամսագրում:

Պարզվել է, որ բարձր ջերմաստիճանի տաքացումը կարող է ազդել գետնանուշի ալերգենների կառուցվածքի եւ իմունառեակտիվության վրա: Հետազոտողները ենթադրում են, որ եփած գետնանուշի փոքր չափաբաժիններով թերապիան կարող է օգնել երեխաներին հաղթահարել գետնանուշից ալերգիան:

Ուսումնասիրության ընթացքում գետնանուշից ալերգիա ունեցող 6-18 տարեկան 70 երեխա 12 շաբաթ ստացել է գետնանուշ, որը եփվել է 12 ժամ: Այնուհետեւ 20 շաբաթ նրանք ստացել են 2 ժամ եփած գետնանուշ, իսկ հետո 20 շաբաթ նրանք ստացել են տապակած գետնանուշ:

70 մասնակիցների 56-ը (80 տոկոս) դադարել են զգայուն լինել գետնանուշի նկատմամբ: 45 երեխաներից, որոնց հետեւել են մարտահրավերի ավարտից վեց ամիս անց, 43-ը դեռ կանոնավոր կերպով գետնանուշ են օգտագործել։

Գիտնականների մեթոդաբանությունը պահանջում է կատարելագործում եւ հետագա հետազոտություններ եւ չի կարող օգտագործվել առանց բժշկի հետ խորհրդակցելու:

 

 



© NEWS.am Medicine