Ինչպես պաշտպանել նորածիններին կորոնավիրուսից առանց պատվաստումների

22:19   13 հունվարի, 2023

Ֆլորիդայի համալսարանի գիտնականները լրացուցիչ ապացույցներ են բերել, որ COVID-19-ի դեմ պատվաստված կանանց կրծքի կաթը պաշտպանում է նորածիններին, որոնց տարիքի պատճառով չի կարելի պատվաստել: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Perinatology ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել է 37 մայր եւ 25 նորածին: Գիտնականները վերլուծել են կանանց կրծքի կաթը եւ երեխաների կղանքի նմուշները։ Հետազոտության ժամանակ նաեւ չափվել եւ փորձարկվել են հակամարմինները, որոնք հայտնաբերվել են մոր պլազմայում եւ կրծքի կաթում պատվաստումից անմիջապես հետո եւ վեց ամիս անց:

Գիտնականները ցույց են տվել, որ նորածինների կղանքում հայտնաբերված հակամարմինները պաշտպանություն են ապահովում վիրուսից: Թեեւ COVID-19 առաջացնող վիրուսը հիմնականում թոքերն է ախտահարում, այն կարող է նաեւ ներթափանցել աղիքներ, ուստի այնտեղ հակամարմիններ գտնելը կարեւոր է, ասում են հետազոտողները: Նրանք նաեւ նշել են, որ կրծքի կաթից ստացված հակամարմինները կարող են պաշտպանիչ ծածկույթ ձեւավորել նորածինների բերանում եւ աղեստամոքսային տրակտում:



© NEWS.am Medicine