Հիգիենայի միջոցները կարող են վաղաժամ ծննդաբերություն առաջացնել

20:05   16 հունվարի, 2023

Ինտիմ հիգիենայի միջոցների բաղադրիչները կարող են կուտակվել հեշտոցում եւ նպաստել ինքնաբուխ վաղաժամ ծննդաբերությանը, պարզել են Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակված է Nature Microbiology ամսագրում:

Գիտնականները չափել են 232 կանանց նմուշներում  հեշտոցային մանրէների կողմից արտազատվող ավելի քան 700 տարբեր նյութերի կոնցենտրացիան: Նրանցից 80-ի դեպքում հղիություններն ավարտվել են վաղաժամ ծննդաբերությամբ՝ մինչեւ 37 շաբաթը։

Անալիզը ցույց է տվել, որ որոշ նյութերի մակարդակը զգալիորեն բարձր է եղել վաղաժամ ծննդաբերած կանանց մոտ։ Դրանք են դիետանոլամինը, տարտրատը եւ էթիլենդիամինտետրաքացախաթթուն։ Գիտնականները չեն պարզել այդ նյութերի աղբյուրը, սակայն հայտնի է, որ դրանք բոլորը կարելի է հայտնաբերել կոսմետիկայի եւ հիգիենայի միջոցների մեջ։

Օգտագործելով մեքենայական ուսուցման մոդելները՝ թիմը նաեւ մշակել է վաղաժամ ծնունդը կանխատեսելու ալգորիթմ՝ հիմնվելով հեշտոցային արտադրության մեջ նյութերի կոնցենտրացիայի, կնոջ տարիքի, քաշի, ռասայի եւ նախորդ ծննդաբերությունների պատմության վրա:

 



© NEWS.am Medicine