Տղամարդու ինչպիսի կազմվածքն է դուր գալիս կանանց․ հետազոտություն

23:52   16 հունվարի, 2023

Հետերոսեքսուալ կանանց դուր են գալիս լայն ուսերով տղամարդիկ, բայց միայն եթե նրանք բարձրահասակ են, պարզել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները: Հետազոտությունը հրապարակվել է Archives of Sexual Behavior ամսագրում:

659 հետերոսեքսուալ կանանց մասնակցությամբ չորս հետազոտությունների ժամանակ գիտնականները պարզել են, թե ինչպես է տղամարդկանց հասակը եւ ուսերի ու ազդրերի հարաբերակցությունն ազդում գրավչության, առնականության եւ մարտական ունակությունների ընկալման վրա: Մասնակիցներին ցույց են տվել 160-190 սմ հասակ ունեցող տղամարդկանց մարմինների պատկերներ:

Կանանց ավելի շատ դուր են եկել բարձրահասակ եւ լայն ուսերով տղամարդկանց պատկերները։ Սակայն լայն ուսերը որպես դրական հատկանիշ ընկալվել են միայն բարձրահասակ տղամարդկանց մոտ եւ չեն ավելացրել ավելի ցածրահասակների գրավչությունը։

 



© NEWS.am Medicine