Կինը 5 ամսում նիհարել է 19 կիլոգրամով՝ շնորհիվ 80:20 կանոնի (ֆոտո)

12:19   19 հունվարի, 2023

Մեծ Բրիտանիայից մի կին պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել 5 ամսում նիհարել 19 կիլոգրամով՝ շնորհիվ 80:20 կանոնի, հաղորդում է 7News-ը:

2020 թվականի փետրվարին 25-ամյա Ստեֆանի Նետոյի հայրը մահացել է։ Դրանից հետո նա դադարել է հետեւել իրեն եւ ավելի ու ավելի է սկսել ուտում սթրեսից։ Անհաջող հարաբերությունները միայն վատթարացրել են նրա վիճակը։ Չափից շատ ուտելուն ավելացել է ալկոհոլի չարաշահումը։ Շուտով նա գիրացել է մինչեւ 79 կիլոգրամ։

Նրան սկսել է տանջել շնչահեղձությունը, իսկ ավելորդ քաշը խանգարել է համապատասխան հագուստ ընտրել։ «Հիշում եմ, թե ինչպես էի ռեստորանում նստած մորս ու նախկին սիրեցյալի հետ, եւ որոշ աղջիկներ շշնջում էին, թե որքան գեր եմ ես»,-հիշում է նա։ Գիտակցելով խնդիրը՝ Նետոն որոշել է փոխել ապրելակերպը։ Նա սկսել է մարզվել եւ փորձել նիհարելու տարբեր մեթոդներ։ Սկզբում կինը փորձել է սննդակարգից բացառել ածխաջրերն ու արագ սնունդը եւ մարզումներ է արել, սակայն՝ ապարդյուն։

Նա արդյունքի է հասել, երբ սկսել է հետեւել 80:20 կանոնին: Ըստ նրա՝ դիետայի 80 տոկոսը պետք է լինի տնական սննդարար սնունդ, իսկ 20 տոկոսը՝ պատրաստի սնունդ։  

Այժմ Նետոն նախաճաշին ուտում է մրգերով շիլա, լանչին՝ ձվածեղով բլիթներ, ընթրիքին՝ սաղմոն բրնձով եւ բանջարեղենով: Որպես խորտիկ՝ նա իրեն թույլ է տալիս ցածր կալորիականությամբ պաղպաղակ, գրանոլա, սպիտակուցային յոգուրտներ եւ այլ ցածր կալորիականությամբ սնունդ: Կինը օրական 10 հազար քայլ է կատարում, ամեն օր սպորտով է զբաղվում եւ շաբաթական չորս անգամ ուժային մարզումներ է կազմակերպում։    

4bf6cfe448e67b46a62ad179d9f00c52ff7809e9.jpg (124 KB)

 23a2f96b725f1667d0d7fb59f733e02cfd45eeae.jpg (88 KB)

d1a2cb74acf56eb216c6e57bab37178824b1f3eb.jpg (93 KB)



© NEWS.am Medicine