ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները ձախողվել են

21:35   19 հունվարի, 2023

ՄԻԱՎ-ի դեմ Mosaico պատվաստանյութի փորձարկումները ձախողվել են, հայտնել է Johnson & Johnson խմբի կազմում գտնվող Janssen արտադրողը:

«Հետազոտությունների տվյալների եւ անվտանգության մոնիտորինգի անկախ խորհուրդը (DSMB) պարզել է, որ պատվաստանյութն արդյունավետ չէ ՄԻԱՎ վարակի կանխարգելման համար՝ համեմատած հետազոտության մասնակիցների շրջանում պլացեբոյի հետ»,- ասվում է հաղորդակցության մեջ:

Mosaico պատվաստանյութի փորձարկումները սկսվել են 2019 թվականին՝ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի 50 քաղաքներում։ Դրանց մասնակցել են 3900 ոչ ավանդական սեռական կողմնորոշման տղամարդիկ, ոորոնք ենթակա են վիրուսով վարակվելու բարձր ռիսկի: Նրանք օրական ստացել են կամ փորձարարական պատվաստանյութի չորս ներարկում, կամ պլացեբո։ Մասնագետները երկու խմբերի միջեւ ՄԻԱՎ-ի փոխանցման արագության էական տարբերություն չեն գտել:

 



© NEWS.am Medicine